ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մադրիդը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի հանդիպումները

Մադրիդը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի հանդիպումները
10.06.2020 | 14:28

Մադրիդը պատրաստ է հյուրընկալել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի: Մադրիդ քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան ասել է.

«Գիտեմ, որ այժմ շատ են խոսակցություններն այս թեմայի շուրջ, բայց ես կարող է վստահեցնել, որ Մադրիդը պատրաստ է հյուրընկալել խաղերը»: ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021-ին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

Դիտվել է՝ 4609

Մեկնաբանություններ